ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի կոռուպցիոն, ադրբեջանպաստ արկածները Հայաստանում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի կոռուպցիոն, ադրբեջանպաստ  արկածները Հայաստանում
16.07.2023 | 09:03

Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ չի եղել մեկ դեպք, երբ այդ երկրի որևէ դեսպան իր դիվանագիտական առաքելության ժամկետը չավարտած` հեռանա տվյալ երկրից: Այս հարցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն բացառիկ է: Նրա դիվանագիտական առաքելությունը պետք է ավարտվի 2024-ին, սակայն դեսպանն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է: Դեսպանատան մամուլի խոսնակը Անն Լույոի հեռացումը մեկնաբանել է այսպես` պաշտոնից հեռանում է անձնական խնդիրների պատճառով` մայրը ծանր հիվանդ է: Սակայն պարզվում է, որ այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Լույոյի մայրը, որն ապրում է ծերանոցում` լիովին առողջ է: Եվ ուրեմն, ո՞րն է Հայաստանից նրա հապշտապ հեռանալու իրական պատճառը, կամ, ինչպես ասում են, որտե՞ղ է թաղված «շան գլուխը»:

Անն Լույոյի կոռուպցիոն գործարքների մասին սենսացիոն բացահայտումներ է արել ֆրանսահայ ռազմական և հետաքննող հայտնի լրագրող Լեո Նիկոլյան: Ձեռքի տակ ունենալով փաստաթղթերի հսկայական փաթեթ` Լեոն մեկ առ մեկ ներկայացրեց, թե հանձին Ան Լույոյի իրականում ու՞մ հետ գործ ունենք.

«Անն Լույոն դավաճանել է և' իր երկիրը` Ֆրանսիան, և Հայաստանը, որտեղ նա իրականցնում է իր դիվանագիտական առաքելությունը: Հետևաբար, նրա դեմ քրեական գործ պետք է հարուցվի»:

Եվ այսպես, ի՞նչ գործարքների մեջ է թաթախված սույն տիկինը, որին հետաքննող լրագրողը կոռուպցիոներ ու ադրբեջանամետ գործիչ է անվանում:

Ո՞Վ Է ԱՆՆ ԼՈՒՅՈՆ

Մինչ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելը Անն Լույոն և նրա ամուսինը աշխատել են Կոլումբիայում: Ամուսինը եղել է Կոլումբիայում Ֆրանսիայի լիազոր դեսպանը, նա ավելի վաղ աշխատել է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում: 2017-ին ֆրանսիական մամուլը հեղեղվեց Լույոյի ու նրա ամուսնու կոռուպցիոն գործարքների մասին պատմող հոդվածներով: Դիվանագետ ամուսինները հայտնվել էին մեծ փողերի հետ կապված սկանդալների կիզակետում: Սակայն Լույոյին հաջողվում է ամեն ինչ «ջրել» ու փակել այդ սենսացիոն թեման:

Կոլումբիայից հետո կոռումպացված ամուսիններին սպասվում էր փող աշխատելու մեկ այլ մեծ հնարավորություն. 2021-ին Փարիզը որոշում է նրանց գործուղել Հայաստան: Անն Լույոն նշանակվում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան:

Կոռուպցիոներ զույգին, շատ փող աշխատելու մոլուցքը, Հայաստանում ևս մղում է նոր անազնիվ գործարքների: Եվ Հայաստան- Ֆրանսիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու փոխարեն` զույգն իր դիվանագիտական «ներուժը» սկսում է ծառայեցնել այլ նպատակների: Ամուսինները, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, որոշում են փող աշխատել ի հաշիվ Հայաստանի ու Արցախի` Ադրբեջանի հետ մտնելով կոռուպցիոն գործարքների մեջ: Երկարատև հետաքննական աշխատանքի արդյունում Լեո Նիկոլյանին հաջողվում է պատռել տիկնոջ իրական դեմքը` անելով սենսացիոն բացահայտումներ:

Եվ այսպես, գանք հերթով:

«ՍՈԿԱՐ»-Ն ՈՒ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ

2022-ի նոյեմբերի 22-ին դեսպան Անն Լույոյի բանկային հաշվի վրա փոխանցվել է 5 մլն 100 հազար ԱՄՆ դոլար, ինչը դեսպանը արագ փոխանցում է օֆշորային իր հաշվեհամարին: Տիկնոջ բոլոր ֆինանսական գործարքները կատարվել են անգլիական հայտնի HSBC-ի բանկի միջոցով: Լրագրողական հետաքննության արդյունում բացահայտվում է ադրբեջանական հետք, ջրի երես է ելնում հետևյալ փաստը, որ փոխանցված 5 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի 4 մլն-ը Լույոն ստացել է Ադրբեջանից:

Հարց է առաջանում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ո՞ր ծառայությունների դիմաց է Ադրբեջանը հսկայական գումարներ վճարել նրան: Լեո Նիկոլյանի փաստերի համաձայն, Անն Լույոն 44 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի բանակի, ռազմական իրավիճակի, նաև տնտեսությանը վերաբերող գաղտնի տեղակատվություն: Փաստորեն, Ֆրանսիայի դեսպանի անվան տակ մեր երկրում գործել է Ադրբեջանի գործակալ, որն իր «շպիոնության» համար առատորեն վճարվել է Բաքվից:

Ի դեպ, Հայաստանի ու Արցախի հաշվին ձեռք բերված գումարների հաշվին դիվանագետ ամուսինները վերջերս սեփական տուն են գնել Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում...

Բացահայտվել է նաև այն, որ պատերազմից հետո Անն Լույոյի դիվանագետ ամուսինը քանիցս մեկնել է Բաքու: Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար, նման իրավիճակում անթույլատրելի են երրորդ երկրի դիվանագետի այցերը թշնամական պետություն: Ֆրանսիացի դիվանագետի Բաքու կատարած կասկածելի այցերի մասին տեղեկացվում է Ֆրանսիայի կառավարությանը, վերջինս հարց է ուղղում դիվանագետին` ի՞նչ իրավունքով է դեսպանատան աշխատակիցը մեկնել Բաքու, երբ ինքն ապրում է Երևանում: Պատաճառաբանվել է, թե Բաքու է գնացել է զուտ զբոսաշրջային նպատակներով: Մինչդեռ լրագրող Լեո Նիկոլյանին հաջողվում է պարզել իրականությունը. Անն Լույոն ու իր ամուսինը բիզնես կապեր ունեն ադրբեջանական «ՍՈԿԱՐ» նավթային ընկերության հետ, որտեղից հսկայական շահույթ են ստանում:

Մի կարևոր փաստ ևս: Պարզվում է, որ շվեյցարական մամուլը սենսացիոն բացահայտումներ է արել, ըստ որի, 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական «ՍՈԿԱՐ» նավթային ընկերությունը վերածվում է Արցախի դեմ պատերազմի գործիքի, այն հսկայական դեր է ունեցել Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմում, և նպաստել Ադրբեջանի հաղթանակին: «ՍՈԿԱՐ»-ի ֆինանսավորմամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռք են բերել հսկայական քանակի նորագույն ռազմատեխնիկա: Բացի այդ, «ՍՈԿԱՐ»-ի ֆինանսավորմամբ աշխարհով մեկ, մասնավորաբար, Արևմուտքում և Ռուսաստանում իրականցվել է հակահայկական քարոզչություն: Այդ օրերին «ՍՈԿԱՐ»-ի` Ադրբեջանից ղեկավարվող ընկերության ֆեյսբուքյան էջը լծվել էր Հայաստանի, հայ ժողովրդի դեմ ատելության քարոզին, գրում էին՝ «Կանգնեցրե´ք հայկական ֆաշիզմը։ Կասեցրե´ք հայերի հարձակումը։ Ղարաբաղը Ադրբեջանինն է»։ Փոխարենը, դրական լույսի ներքո էին ներկայացվում Բաքվի բռնապետ Ալիևի ռազմաշունչ ելույթները։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱԼԴՈՒՄՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Դեսպան Լույոն ամեն ինչ արել է նաև հայ-ֆրանսիական տնտեսական կապերը վտանգելու համար: Այս տարի փետրվարին Ֆրանսիայում կազմակերպվել էր

հայ-ֆրանսիական տնտեսական համաժողով, մասնակցում էին 200-ից ավելի ֆրանսիական ընկերություններ, որոնք շահագրգռված էին ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու հարցում: Սակայն Անն Լույոյի ծավալած հակահայկական քարոզչության հետևանքով շատերն են հրաժարվում այդ մտքից: Լույոն ներդողներին «խրտնեցրել» է` նրանց վախեցնելով պատերազմական իրավիճակով, լարվածությամբ, Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքով: Տիկինն իր հերթական հակահայկական քարոզչության դիմաց հերթական բարձր վարձատրությունն է ստացել Բաքվից:

Լույոյի համար Հայաստանում փող աշխատելու մեծ հնարավորություն է եղել նաև Միացյալ Նահանգներում` դեռևս տարիներ առաջ հայկական կապիտալով ստեղծված «Գոլդն Սթեյթ» բանկում:

Բանկի բաժնետերն ու ղեկավար խորհրդի անդամը Նիկոլ Փաշինյանի մտերիմն է` Արտակ Դալդումյանը:

«Նա հանցագործ է, 13 անգամ դատապարտված», -ասում է Լեո Նիկոլյանը: Եվ այս հանցագործը` համաձայնության գալով Անն Լույոյի հետ, նրա միջնորդությամբ ցանկացել է ձեռք գցել ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող «Արարատ» կոնյակի գործարանը: Բարեբախտաբար, Ֆրանսիայի կառավարությանը հաջողվել է ժամանակին տապալել հերթական կոռուպցիոն գործարքը:

ԱՆՆ ԼՈՒՅՈՆ ՈՒ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-Ը

Անն Լույոն Հայաստանում եղած տարիներին հասցրել էր կոռուպցիոն կապեր ստեղծել մեր երկրի ներսում` իր շուրջը համախմբելով որոշ անձանց: Լույոյի հետ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված անձանցից մեկն էլ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն, Լույոյի համախոհ` Մարիաննա Շահինյանն է: Այս տիկինը վայելել է դեսպանի հովանավորչությունը, ինչի դիմաց ամեն ամիս Շահինյանը 5000-ից 10 000 ԱՄՆ դոլար է մուծվել Լույոյին:

Սակայն դեսպանի հեռանալով` սև ամպեր են կուտակվել նաև Մարիաննա Շահինյանի գլխին: Վերջերս Ֆրանսիայում «Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական գրասենյակը որոշում է կայացրել Շահինյանին հեռացնել աշխատանքից` բացահայտելով կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ: Մինչև սեպտեմբեր Շահինյանը ևս հրաժարական կտա: Նա կհեռանա այլ աշխատանքի անցնելու պատրվակով: Ինչպես ասում է Լեոն`«չեն ուզում բարձրաձայնել, որ խայտառակ չլինեն, քանի որ այստեղ կոռուպցիա կա»:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԸ ՉՊԱՏԺՎԵՑ, ԱՎԵԼԻՆ` Ե՛Վ ՎԱՍՏԱԿԵՑ , Ե՛Վ ՄԱՐՍԵՑ

Անն Լույոն հիմա պատրաստվում է հանգիստ հեռանալ Երևանից: Քանի որ ՀՀ իշխանությունը, թեպետ շատ լավ իմանալով նրա ադրբեջանպաստ գործունեության մասին, երբևէ չբարձրաձայնեց, չփորձեց սաստել տիկնոջ քայլերը, անգամ դիվանագիտական խողովակներով չփորձեց բողոք ներկայացնել Ֆրանսիայի կառավարությանը:

Տիկնոջ կասկածելի գործարքների մասին տեղեկատվությունը Ֆրանսիական իշխանություններին փոխանցողը եղել է միայն լրագրող Լեո Նիկոլյանը: Ստացվում է` տիկինն իր հակահայկական գործունեության համար չպատժվեց, ավելին`վաստակեց ու մարսեց: Մի բան, ինչը խիստ վտանգավոր նախադեպ կարող է լինել նաև մյուս երկրների դեսպանների հարցում:

Եվ հիմա, Հայաստանի համար ոչ մի ներդրում չունեցած, հակառակը` մեր երկիրը վտանգած, թշնամուն ծառայած տիկինը հեռանում է դեսպանատանը մեծ ճաշկերույթներ կազմակերպելով` բազմաթիվ հյուրերով շրջապատված: Իսկ մինչ հեռանալը հայ ոստիականների ձեռով նա երեկ փորձեց պատժել իր կոռուպցիոն սկանդալային գործարքներն ու ադրբեջանական կապերը բացահայտած հայտնի լրագրող Նիկոլյանին:

«Ժողովրդավարական բաստիոն» Հայաստանի կարմիր ու սև բերատավորները երեկ խաղաղ ակցիա իրականացնող լրագրողին բերման էին ենթարկել Ֆրանսիայի դեսպանատան մոտից` բիրտ ուժ կիրառելով:

Դեմոկրատական երկիր համարվող Ֆրանսիայի դեսպանատան ժանդարմը ( ազգությամբ ֆրանսիացի) Լեոի ձեռքից նախ խլեց պաստառը, որի վրա պատկերված էր կոռուպցիայի մեջ թաթախված Անն Լույոյի լուսանկարը, պատառոտեց այն, իսկ «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանի ոստիկանները ժանդարմին դիտողություն անելու փոխարեն` բերման ենթարկեցին խաղաղ ցուցարարին: Ժամեր անց տեղեկացա, որ հայ ոստիկանների կողմից կիրառված բիրտ ուժի պատճառով Լեո Նիկոլյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Այսպիսին է մեր տխուր իրականությունը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ